National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.11.2019
Տեղի է ունեցել քննարկում «Խորհրդարանական վերահսկողություն» թեմայով
1 / 5

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արմեն Խաչատրյանը, Ռուբիկ Ստեփանյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գոռ Գեւորգյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են խորհրդարանական վերահսկողությանն առնչվող հարցեր։ Հյուրերը ներկայացրել են Միացյալ նահանգների օրենսդիր իշխանության կառուցվածքը, գործառույթները, աշխարհի տարբեր խորհրդարանների հետ գործակցությունը։ ԱՄՆ-ի «Ազգային անվտանգության արդյունքներ» ընկերության (NSO) նախագահ եւ գործադիր տնօրեն Թոդ Ռոզենբլումը խոսել է անվտանգության ոլորտում իր երկրի խորհրդարանական վերահսկողության գործառույթների մասին։ Նա վերահսկողական գործընթացում կարեւոր է համարել հաշվետվողականության եւ թափանցիկության ապահովումը։ Ըստ նրա՝ անվտանգության հարցերով հանձնաժողովները 4 ամիսը մեկ ներկայացնում են հաշվետվություններ՝ ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ, մատնանշում են առաջնահերթություններն ու մարտահրավերները։ Կարեւոր է համարվել նաեւ հատկացվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը։ Ընդգծվել է ընտրողների հետ խորհրդարանականների հանդիպումների կարեւորությունը։

ԱԺ պատգամավորները կարեւորել են ԱՄՆ օրենսդիր մարմնի վերահսկողական փորձին ու գործառույթներին ծանոթանալը։ Արմեն Խաչատրյանը խորհրդարանական երկրի զարգացման գործում շեշտադրել է օրենսդիր իշխանության վերահսկողության դերի ու նշանակության բարձրացումը։
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am